Title
Alagez Khungi DzarTranscription
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ, գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար, գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պզտիկ յար, գյուլում ջան:
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Երթար ու գար, շորոր տար, գյուլում ջան,
Սիրուն յարին օրոր տար գյուլում ջան:
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Մարջան բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Գնար ու գար, շվին տար, գյուլում ջան,
Անուշ յարի թևին տար գյուլում ջան:
Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ոսկի բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Կարմիր խնձոր հաներ, տար, գյուլում ջան,
Ալվան ծաղիկ տանել տար գյուլում ջան:Title
Gantche GroongTranscription
Կանչե՛, կըռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն Է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն Է։
Կըոո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն Է,
Կըռո՜ւնկ ջան, կըոո՜ւնկ ջան, գարուն Է,
Ա՜խ, սիրտս արուն Է։
Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ Է,
Աշխարհն Է արեգակ, սիրտս կարոտ Է։
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Ա՜յս, սիրտս կարոտ Է։
Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե։
Կըոո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Կըռո՛ւնկ ջան, կոռո՚ւնկ ջան, արև Է,
Ա՜խ, յարիս բարևե։