Title
Kantche KrounkTranscription
Կանչե՜, կռո՛ւնկ, կանչե՜, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է:
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, գարուն է ,
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, գարուն է.
Ա՜խ, սիրտըս արուն է :
Կանչե՜, կռո՛ւնկ, կանչե՜, քանի արոտ է,
Աշխարհն է արեգակ, սիրտըս կարոտ է:
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, արոտ է ,
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, արոտ է.
Ա՜խ, սիրտըս կարոտ է :
Կանչե՜, կռո՛ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե:
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, արև է ,
Կռո ՜ւնկ ջան, կռո ՜ւնկ ջան, արև է.
Ա՜խ, յարիս բարևե :Title
Yes LessetziTranscription
Ես լսեցի մի անուշ ձայն.
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ էր ցնորամիտ։
Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր,
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսոս, որ երազ էր։
Կրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց, շատ թաց էր։
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...Track Notes
Lyrics are from poet Smbat Shahaziz