Transcription
21 Յունուար/Յունիս 1921
Շատ սիրելի քույրիկս խուսուր Օրիորդ Ալիս, Կ. Պոլիս,
Ինծի և ընկերներիդ ուղղուած քարտդ ուրախութեամբ ստացանք, շատ շնորհակալ ենք։ Մատամ Պուզիկին գրածդ քարտդ ալ տուի, շատ ուրախացավ, առջի գիշեր քեզի երազին մէջ տեսեր և սիրեր է։ Ահա այս հինգերորդ քարտն է որ քեզի կը ղրկեմ։ Ընկերներս ալ գրեցին քեզի։ Տառասխալների եթէ քիչ մը շտկես, շատ աղեկ բան մը կ'ընես, գիտես։Դուն որչափ պակաս սխալով գրես, ես անչափ աղուոր քարտ պիտի ղրկեմ քեզի, կը հասկանաս։ Chère frère, ասանկ կը գրուի , cher frère.
Եղբայրդ , Օննիկ Տեր Աբրահամեան